
Երգիչ Հայկոն իր ինստագրամի էջում վրդովմունք է հայտնել օպերայի հարակից հատվածում գտնվող «Ջազզվե» սրճարանի քանդման հետ կապված: Ըստ երգչի քաղաքում «լիքը ուրիշ կարևոր թեմաներ կան»: Այս գրառումը հատկապես ուշագրավ է, քանզի, ինչպես հայտնի է «Ջազզվե» սրճարանների ցանցի սեփականատերերից մեկը՝ Արթուր Ջանիբեկյանը Հայկոյի հարսանիքի կնքահայրն է, իսկ մյուս սեփականատեր Միքայել Մինասյանը՝ ոչ պակաս մտերիմ ընկերը: Հարկ է նշել, որ սրճարանի քանդման թեման ամենայն հավանականությամբ անդրադարձել է նաև վերը նշված տղամարդկանց և այսօրվա քաղաքային իշխանությունների վաղեմի ընկերության և բարեկամության վրա, քանզի Արթուր Ջանիբեկյանը թաղապետ Վիկտոր Մնացականյանի եղբայրն է, իսկ Միքայել Մինասյանը քաղաքապետ Հայկ Մարությանի նախկին գործատուն և երկար տարիների ընկերը: Մինչ այս ընկերներ էին նաև երգիչ Հայկոն, թաղապետն ու քաղաքապետը, թե ինչպիսին կլինեն այս բոլոր մարդկանց հարաբերությունները հետագայում, ցույց կտա ժամանակը: