
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը «Ֆեյսբուք»-ում գրել է.
«Ուզում եմ վստահ լինել, որ վարչապետին վարկառու-նպաստառուների ցուցակը ներկայացնող գերատեսչությունը բացառությունների ուսումնասիրություն էլ կանի: Օրինակ, արտերկրից քեշ օգնություն ստացողները, կամ խիստ սեզոնային աշխատողները (չգրանցված), որոնք որոշ «չերևացող» դրամային կուտակումներ են անում ու ոչ սեզոններին փակում իրենց վարկերը: Համենայն դեպս նաև միանշանակ ա, որ անբարեխիղճ նպաստառուների թեման արդիական ա ու հրատապ լուծում ա պահանջում»: