
Գողության հետևանքով եկեղեցին շատ չի վնասվել. միայն արտաքին հատվածի ճաղավանդակն է կոտրվել։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` Հովհանավանք համալիրը գողության հետևանքով առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս չի կրել։ Նշենք, որ եկեղեցուց տարել էին գանձանակը, ինչպես նաև մոմերի դարակում գտնվող գումարը, սակայն մոմերի դարակում չնչին գումար է եղել։
Թեև անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ հեռացրել էին եկեղեցու պատուհանի ճաղավանդակը և մտել եկեղեցի, սակայն մեր տեղեկություններով` եկեղեցին, մեծ հաշվով, շատ չի վնասվել։ Միայն արտաքին հատվածի ճաղավանդակն է կոտրվել։
Հիշեցնենք` Օհանավան գյուղում գտնվող Հովհանավանք համալիրից գողություն է կատարվել մարտի 11-ին, ժամը 18:30-ից մինչև մարտի 12-ի 08:30-ն ընկած ժամանակահատվածում։ Անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են եկեղեցու պատուհանի ճաղավանդակը և մտել եկեղեցի։