Հարգելի Լուսինե, հասկանալի է, որ դժվար է, գրեթե անհնար է, որ իշխանությունը գիտակցի, որ ինքը վատն է, անկիրթ է, ադեկվատ չէ: Նույնն անում էր ՀՀԿ-ն, նույնն անում եք դուք: Վստահ եղեք, որ Գալուստ Սահակյանը իսկապես համոզված էր, որ Թումանյանից հետո ինքը երկրորդ մեծ մտածողն է: Նույնկերպ դու: Կներեք, բայց Ձեր գրառման մեջ ասում եք « …. չեն կարող անաչառ լուսաբանել ԻՐԵՆ ԱԶԱՏԱԶՐԿԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԻՄԻՆ»: Սա ինքնախոստովանական ցուցմունք է, որ վաղը կարող է դատաքննության նյութ դառնալ: Սրանով ինքդ, առանց հասկանալու, իրավագիտության տեսանկյունից հաստատում ես, որ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, ոչ թե արդարադատություն: Ի դեպ, ես Քոչարյանի ֆանը չեմ ընդհանրապես: Ասածս ինչ է` դուք չեք էլ գիտակցում, որ անկիրթ եք, մեդիան ընդամենը դա ջրի երես է հանում ու դա իր պարտավորությունն է: Մեդիայից բողոքելու փոխարեն` կրթվեք, դաստիարակվեք, մտածեք…
Մհեր Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից: