Պարտվել չեմ կարողանում և չեմ սիրում. երիտասարդ հայուհին`«Ты супер! Суперсезон»–ից առաջ (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Պարտվել չեմ կարողանում և չեմ սիրում. երիտասարդ հայուհին`«Ты супер! Суперсезон»–ից առաջ

«Ты супер! Суперсезон»–ում Հայաստանը ներկայացնող գյումրեցի Սաթենիկ Գևորգյանը մրցույթի նախապատրաստվելու ընթացքում խոստովանեց, որ չի կարողանում և չի սիրում պարտվել։

Քիչ առաջ Սաթենիկ Գևորգյանը հիանալի ելույթ ունեցավ ծնողական խնամքից զրկված երեխաների համար նախատեսված «Ты супер! Суперсезон» միջազգային երգի շոուի ժամանակ։ Համերգը տեղի է ունեցել Մոսկվայում. աղջիկն իր հաջող կատարման շնորհիվ հաջորդ փուլ է անցել։ Սաթենիկը Մոսկվայում է մարտի 5-ից, նա ամբողջ այս ընթացքում ակտիվ նախապատրաստվում էր իր աստղային ժամին։

«Բնավորությունս է այդպիսին` պարտվել չեմ կարողանում, չեմ սիրում և հաղթում եմ»,–վստահորեն ասաց աղջիկը նախապատրաստվելիս։

Նա նշեց նաև, որ այս անգամ բոլոր մասնակիցների համար է ավելի հեշտ է, որովհետև ծանոթ են միմյանց և իրավիճակին։

«Ты супер!» մրցույթն անցկացնում են ՆՏՎ հեռուստաընկերությունը և Sputnik միջազգային տեղեկատվական գործակալությունն ու ռադիոկայանը` ՌԴ լուսավորության նախարարության աջակցությամբ։Յուրաքանչյուր կիրակի Մոսկվայի ժամանակով 20։10-ին (Երևանի ժամանակով 21։10-ին) դուք կարող եք հետևել «Ты супер!» մրցույթի երրորդ եթերաշրջանի մասնակիցների ելույթներին։

armeniasputnik.am