Armcomedy. «Օռկերի ասոցիացիան միացավ կաֆեների ապամոնտաժման դեմ պայքարին»
Advertisement 1000 x 90

Armcomedy. «Օռկերի ասոցիացիան միացավ կաֆեների ապամոնտաժման դեմ պայքարին»

Օպերայի տարածքում շարունակվում են բախումները ոստիկանության և սրճարանների աշխատակիցների միջև։ Ապամոնտաժման դեմ պայքարողների միացել են նաև ոչ ավանդական ուժեր։ Հայաստանի Օռկերի ազգային ֆեդերացիան իր աջակցությունն է հայտնել կաֆեների ապամոնտաժման դեմ պայքարողներին։ ՀՕԱՖ-ը կոչ է անում խաղաղ եղանակով վիժեցնել ապամոնտաժումը։ «Մենք խստորեն դատապարտում ենք քաղաքային իշխանության ոտնձգությունը քաղաքի սիրտ ու հոգի դարձած կաֆեների ապամոնտաժումը»,- նշել է Յոնջլ Ֆրթունցը, — «Թողեք էդ մարդիկ աշխատեն գոնե մինչև սեկտեմբեր»։

Օռկերի գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ ապամոնտաժվող կաֆեներում բավական հաճախ են հնչել հեղափոխական երգեր, ինչը անբարոյական է դարձնում նրանց ապամոնտաժելը։

«Ահավասիկ հիասթափված ենք. մենք էլ ենք մասնակցել թավշյա հեղափոխությանը, մենք էլ ենք գոռացել «Նիկոլ՝ վարչապետ», սակայն Օպերայի շուրջը կանաչապատելու նախագիծը սրճարանների հաշվին, պարզապես սրտխառնոց է առաջացնում», — նշէլ է Օռկը։

armcomedy.am