Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունում (ՄՓՎ) մարտի 17-ին՝ ուշ երեկոյան, ահազանգ է ստացվել այն մասին, որ Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 27-35-րդ կմ-ում կան արգելափակված ավտոմեքենաներ:
Ինչպես հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Ժամը 22:07-ին դեպքի վայր է մեկնել թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ (ЗИЛ-131): Պարզվել է, որ այդ հատվածում արգելափակվել են 2 բեռնատար և 10 մարդատար ավտոմեքենաներ՝ 24 ուղևորով: Մինչև ժ.00:09-ը հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 բեռնատար և 3 մարդատար ավտոմեքենա՝ 7 ուղևորով:
Ժամը 00:45-ին դեպքի վայր է մեկնել նաև ՄՓՎ օպերատիվ խումբը՝ ՄՓՎ պետ, փ/ծ փոխգնդապետ Սարգսյանի գլխավորությամբ: Ժամը 03:07-ից մինչև ժ.04:55-ը ընկած ժամանակահատվածում հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա և մնացած 17 ուղևորներին: