
Վրաստանի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել «Ընդհանուր դատարանների վերաբերյալ» օրենքում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ քննարկումների ժամանակ : Պատգամավորներ Իրաքլի Բերայան և Օթար Կախիձեն իրար հարվածներ են հասցրել:
Իրավաբանական կոմիտեի նախագահի ելույթի ժամանակ, Կախիձեն տեղից վեր է թռել ու թղթով հարվածել Բերայային, ինչից հետո էլ սկսվել է ծեծկռտուքը: Նրանց բաժանել են ներկաները: