
Արման Աբովյանի հրապարակումը.
«Արցախի կարգավիճակի մասին կարող եմ ասել միայն հետևյալը` ավելի ճիշտ, հիշեցնել բոլոր նրանց, ովքեր սրընթաց նետվեցին համացանց` քննարկելու տարատեսակ հայտարարություններ։
Գոյություն ունի Արցախի Հանրապետության լեգիտիմ իշխանություն և արցախցիների որոշման գերակայություն յուրաքանչյուր ֆորմատների և առաջարկների վերաբերյալ, որոնք առնչվում են իրենց անկախության դե յուրե լեգիտիմիզացիաի հետ։
Այս պարզ և հասարակ գաղափարը հանդիսանում է այն անկյունաքարը, որի շուրջ պետք է ընթանան բոլոր գործընթացները արցախյան հակամարտության շուրջ։
Արցախի Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ իր կարգավիճակը կարող է (կրկին դե յուրե) հաստատվել միայն երկու ֆորմատով.
Առաջին`լիարժեք անկախության ընդունումը միջազգային հանրության կողմից
Երկրորդ` Արցախի վերամիավորումը Մայր Հայաստանի հետ։
Վերջ… մյուս ձևաչափերը կամ քննարկումները ընդամենը շահարկումներ են, որոնց նույնիսկ անդրադառնալու հավես էլ չկա»։