Հասարակական գիտությունների հմայքն ու սնանկությունը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հասարակական գիտությունների հմայքն ու սնանկությունը

Չէի անդրադառնա այս թեմային, եթե հասարակական գիտությունների տիտանները չվիրավորեին:

Դա էլ ոչինչ, ես սովոր եմ սովետահայ գիտնականների բ..-ի շառ ոճին, պարզապես խեղկատակ ակտիվությունը, իբր գիտությունը մաքրելու ասպարեզում, արդեն ձանձրացնում է: Արդեն 10 ամիս է անցել՝ բառը չեմ գտնում, թե ինչից: Դուք ինձ հասկացաք: Որոնք են այն խնդիրները, որոնք պետք է քննարկվեն գիտության ասպարեզում՝ նույնիսկ սրանք ձևակերպված չեն: «Բացահայտումների» մոլուցքով ընկած թաղայինի պես «ջիբկիր» են ման գալիս:

Էն էլ ինչի՝պարզվում է մտքի: Բնականաբար միտք գողանում են հասարակական գիտություններում: Այստեղ բոլորը «միտք» ասող են:

Զգուշորեն նշել էի, որ այս եռուզեռը օգտակար է կուրսային կամ դիպլոմային աշխատանքները ստուգելու համար: Բայց սին մեծամտությունը այս մարդկանց հանգիստ չի տալիս: Նրանք համոզված են, որ իրենք հզոր գիտնականներ են և իրենց արածն էլ այն է, ինչ հարկավոր է այսօր անել հայաստանյան գիտությունը այս վիճակից հանելու համար: Ստորև բերում են Հայաստանի գիտությունը 5 տարում տվյալները ըստ Web of Science:

Սկզբում բերված է ամբողջ հայաստանյան գիտությունը առ այսօր իր 4469 հոդվածով և անալիզով: Այնուհետև ամբողջ հասարակական գիտությունները իրենց խղճուկ 292 հոդվածով: Ուշադրություն դարձրեք, թե քանի ուղղություն է ընդգրված: Նկարի վերևի մասում գիտական ուղղություններն են իրենց հոդվածների թվով: Ներքևի ձախ մասում կազմակերպությունները և աջ մասում ամսագրերը: Իմպակտ ֆակտոր ունեցող ամսագիր 2-3 հատ են, այն էլ բժշկության հետ առնչվող: Դրանք էլ չեմ հանել, որ մտքի տիտանները չնեղանան: Հիմա հարց եմ տալիս, վերջին 5 տարում քանի՞ դոկտորական եք պաշպանել, քանի՞ թեկնածուական և քանի՞սն են անցել ազգային ակադեմիա: Հիմա բացատրե՞մ, որ այս արդյունքով բոլոր պաշպանածների առնվազն 80-90 տոկոսը անիմաստ թղթաբանություն է: Հիմա բացատրե՞մ, որ ամբողջ հումանիտար գիտությունները կարելի է «անել» 2-3 լաբորատորիայում: Ի՞նչ ինստիտուտներ, ի՞նչ գիտխորհուրդներ ու դոկտորներ: Տխմար մտքերը, իբր «այսպես չի կարելի ասել» պահեք ձեզ: Հայաստանյան գիտությունը սկզբունքային փոփոխությունների կարիք ունի: Եթե նույնիսկ խնդիրները չեք կարողանում ձևակերպել, ապա մեծական խորհուրդ՝ գնացեք ուրիշ գործով զբաղվեք:

CU=Armenia
Timespan=Last 5 years, Indexes=SCI-EXPANDED, SSCI, A&HCI, ESCI.
Results found: 4469
Sum of the Times Cited: 27771
Average Citations per Item: 6.21
h-index: 65

CU=Armenia
Refined by: RESEARCH AREAS=( PHILOSOPHY OR BUSINESS ECONOMICS OR HISTORY OR PSYCHIATRY OR GOVERNMENT LAW OR PSYCHOLOGY OR LINGUISTICS OR ARTS HUMANITIES OTHER TOPICS OR EDUCATION EDUCATIONAL RESEARCH OR RELIGION OR ART OR ASIAN STUDIES OR INTERNATIONAL RELATIONS OR LITERATURE OR ETHNIC STUDIES OR DEMOGRAPHY OR THEATER OR CULTURAL STUDIES OR FAMILY STUDIES OR HISTORY PHILOSOPHY OF SCIENCE OR MUSIC OR SPORT SCIENCES OR WOMEN S STUDIES )
Timespan=Last 5 years, Indexes=SCI-EXPANDED, SSCI, A&HCI, ESCI.
Results found: 292
Sum of the Times Cited: 172
Average Citations per Item: 0.59
h-index: 7



Նման նյութեր