Որոշել էի այսօր չգրել, որովհետև իշխանության ներկայացուցիչների մեկը մյուսի հետևից արվող այս կիքսերը մի կողմից խնդալու են, իսկ մյուս կողմից շատ տխուր իրականություն են բացահայտում։
Բայց նոր էլ մի վիդեո ընկավ աչքովս, որ չեմ կարող չգրել․․․
2 րոպե էլ չի տևում, խնդրում եմ մինչև վերջ նայել:
ԽԾԲ-ի (այն որ Արայիկ Հարությունյանը մեծ-մեծ փրթում էր, թե վերացնելու է) հարցը մի կողմ դրած, 2 բանի վրա ուշադրություն դարձրի․
Ա․ Նախ՝ Նիկոլը խնդրից ընդհանրապես տեղյակ չէ․․․ գնացել է մարզ, որտեղ 5 օր է դասադուլ է անում մեկ ոչ փոքր գյուղի դպրոց, բայց նա այդ մասին չգիտի, այսինքն թաքցրել են;
Բ․ Կոկորդիլոսների մեծ բարեկամ, հեկտարագետ մարզպետն այն կարգի չի հարգում և չի վախենում Նիկոլից, որ տեսախցիկի դեմը փորձում է ափաշքյարա Նիկոլին ֆռցնել։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից: