Մարիամ Փաշինյանի ծնողները այս պահին կատարեցին իրենց կյանքի ամենամեծ սխալը։ Ամենաամենամեծ սխալը ու որպես ծնող իրենք վտանգի տակ են դրել իրենց երեխայի ներաշխարհը, ապագան ու լիքը այլ հարցեր։
Նրանք թույլ են տվել, որ իրենց երեխան գնա մի ուղիղ եթերին, որտեղ իրեն չեն հարցնում, թե ինքը ինչ գույնի ջինսա սիրում, կամ ինչա սիրում ուտել, այլ ինչ է տնտեսությունը, ինչքա աղքատությունը հաղթահարումը, կամ ծնողների հետ խիա գործուղման մեկնել։
Մարիամը հանրության մեջ պետք է մնար ու արմատավորվեր հենց այն ուսանողուհին, ով երբեմն ստիպված է եղել օտար ափերում աշխատել՝ սեփական քրտնիքով սեփական փողը վաստակելու համար։
Ես չեմ խոսում վարչապետի ու իրա կնոջ մասին, ես խոսում եմ Մարիամ Փաշինյանի ծնողների մասին, ովքեր շատ մեծ ռիսկի են գնացել ու միգուցե ապագայում շատ զղջան էտ ռիսկի համար։
Իհարկե, ամեն ծնող ինքն է որոշում իր ընտանիքի ու երեխայի ապագան, բայց ռազ ուժ այսպես հանրայնացրել եք ամեն ինչ, ապա ես էլ ինձ թույլ տամ կարծիք հայտնեմ՝ հարգելի ծնողներ, հետո զղջալու եք, էս մի փոքր եթերի մեծ հետևանքների համար, առավել ևս այդ փոքրիկ հարցազրույցը սեփական կայքով լավ լուսաբանելու համար։
Դուք երեխային օգտագործեցիք մի քանի ֆբ ստատուսչիկի մուննաթի ու զունաթի պատասխանելու համար։ Դա արդար չի։
Ankakh Hayastan