Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել
Advertisement 1000 x 90

Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մարտի 19-ին հայտարարել է պետության ղեկավարի լիազորությունները վայր դնելու մասին:

«Որոշում եմ կայացրել որպես նախագահ իմ լիազորությունները վայր դնելու մասին։ Այս տարի լրանում է 30 տարին, ինչ ես զբաղեցնում եմ այս բարձր պաշտոնը։ Ժողովուրդն ինձ հնարավորություն տվեց լինել անկախ Ղազախստանի առաջին նախագահը»,- ասել է Նազարբաևը՝ պետական հեռուստաալիքներով հանրությանն ուղղված իր ելույթի ընթացքում։ Քասիմ- Ժոմարտ Տոկաևը ժամանակավորապես իր վրա է վերցրել նախագահի լիազորությունները:

Ղազախստանի սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահի՝ ժամկետից շուտ պաշտոնից հեռանալու դեպքում նախագահի լիազորությունները մնացած ժամկետում իր վրա է վերցնում խորհրդարանի սենատի ղեկավարը։

Նազարբաևն 79 ամյակը լրանում է այս տարի: Նա Ղազախստանի առաջին ու միակ նախագահն էր։



Նման նյութեր