
VNews.am-ը VivaroBet ընկերության աջակցությամբ նկարահանել է վավերագրական ֆիլմ՝ հայտնի ըմբիշ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մասին:
Ֆիլմի նկարահանումները իրականացվել են Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում 2018թ. կայացած աշխարհի առաջնության ժամանակ, մրցաշարին նախորդած ուսումնամարզական հավաքի ընթացքում՝ Երևանում, ինչպես նաև մարզիկի հարազատ մարզադպրոցում՝ Գյումրիում:
Ֆիլմում ներկայացվում է Արթուր Ալեքսանյանի անցած ճանապարհը, կարիերայի կարևոր դրվագները՝ իր, մարզիչների, մրցակիցների մեկնաբանությամբ, նրա միջազգային հեղինակությունն ու համբավը ըմբշամարտի աշխարհում: Զուգահեռ ներկայացվում է նաև Հայաստանի ըմբշամարտի հավաքականի նախապատրաստությունն ու մասնակցությունը մեծ մրցաշարին, թիմի մարզական առօրյան, աշխարհի առաջնության ներկուլիսային մթնոլորտը, որ սովորաբար դուրս է մնում էկրաններից:
Տեղադրված է նաև սուբտիտրեր ռուսերեն լեզվով, որը պետք է միացնել յութուբի կարգավորումների մեջ: