
Մերձավոր Արևելքի Ամերիկյան նպաստմատույց կոմիտեի որբանոցների ներքո 1920-ականներին գործում էին խոշոր արտադրական կենտրոններ, որոնք կազմակերպել և ղեկավարում էր տիկին Բիրթեն Անդերսոնը: Նրանցից մեկը գտնվում էր Ալեքսանդրապոլում (Գյումրի): Մոտ 4 հազար հայ որբերի համար օրվա առաջին կեսն այստեղ աշխատանքային էր. նրանք տիրապետում էին արհեստների հմտություններին և կատարում աշխատանքային տարբեր առաջադրանքներ, իսկ երկրորդ կեսին՝ անց էին կացնում իրենց դասաժամերը: Արդյունքում՝ Հայաստանում գտնվող հազարավոր փախստականների և որբերի հնարավոր եղավ ապահովել անհրաժեշտ հագուստով և սարքավորումներով: Near East Relief Historical Society ֆեյսբուքյան էջից: