
Ինդոնեզիայի Պապուա արեւելյան նահանգում մոլեգնող հեղեղումների եւ սողանքների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 107-ի: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Ավելի վաղ հաղորդվել էր 89 զոհվածների եւ 159 տուժածների մասին: Որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են: Ըստ իշխանությունների տվյալների՝ եւս 93 մարդ համարվում է անհետ կորած:
Փրկարար ծառայությունների ներկայացուցչի խոսքով՝ ավելի քան 9 հազար մարդ ներկա դրությամբ հարկադրված են եղել իրենց տները լքել հեղեղումների պատճառով:
Այժմ նրանք տեղավորված են տարհանման 20 կենտրոններում, որոնց համար հատկացվել են կառավարական շենքերը: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ հեղեղումների եւ սողանքների հետեւանքով ավերվել են շուրջ 350 տուն, երեք կամուրջ, ութ դպրոց եւ ենթակառուցվածքի տարբեր շենքեր: