Եթե օրը ցերեկով Ձեզ մոտենա ֆոնենդոսկոպը բժշկական խալաթի տակ թաքցրած մի մարդ ու կիսաձայն հարցնի․ «Ո՞վ է ավելի շատ հարկեր մուծել 2018թ-ին «Երևանի Մ․ Հերացու անվ․ պետական բժշկական համալսարանը», թե «Վիվառո բեթինգ» բուքմեյքերական ընկերությունը», ապա իմացեք՝ 1-03 զանգել, կամ նրանից զգուշանալ պետք չէ։
Ճիշտ պատասխանն է․ Բժշկականը։ 99 տարեկան բուհը պետբյուջե է մուծել 2 մլրդ 620 մլն 657 հազար դրամ, իսկ «Վիվառոն»՝ 1 մլրդ 445 մլն 439 հազար դրամ։
Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից: