Փորձառու փորձագետների վարպետության դասընթացները թույլ կտան լրագրողներին իմանալ ժամանակակից օնլայն ԶԼՄ–ների արդյունավետ ռազմավարության, մուլտիմեդիոն կոնտենտի հետ աշխատանքի նրբությունների մասին։
Մարտի 27–ին Sputnik միջազգային տեղեկատվական գործակալությունը և ռադիոն հրավիրում է ԶԼՄ ղեկավարներին, ինտերնետային կայքերի խմբագիրներին և լրագրողներին մասնակցել Ռուսաստանի առաջատար մեդիամենեջերների հետ հանդիպմանը։
Միջոցառումը կկայանա վարպետության դասընթացների ձևաչափով մարտի 27–ին ժամը 10։30–ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում SputnikPro կրթական ծրագրի շրջանակում։
Ծրագրում ներառվել են հետևյալ վարպետության դասընթացները.
«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի խորհրդական Սվետլանա Բաբաևա` «Ֆեյքեր և ֆակտչեքինգ. ինչպես կուլ չտալ խայծը»
«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի համացանցում և նոր մեդիաների ոլորտում նախագծերի ղեկավար Միխայիլ Կոնրադը` «Վիդեո, աուդիո, ինֆոգրաֆիկա. խաղում ենք օնլայնի կանոններով»։
Ծրագիրը մասնակիցներին կներկայացնի կեղծ նորությունների դեմ պայքարի մեթոդներ, կպատմի օնլայն ԶԼՄ–ների ժամանակակից արդյունավետ ռազմավարության, հետաքրքիր մուլտիմեդիոն լուծումներ օգտագործելու անհրաժեշտության մասին, որոնք հսկայական դեր են խաղում ընթերցողների լսարան ներգրավելու գործում։
Սվետլանա Բաբաևա` «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի խորհրդականների խմբի խորհրդական։ Մինչ այդ եղել է Gazeta.ru կայքի գլխավոր խմբագիրը, «Մոսկովսկիե Նովոստիի» գլխավոր խմբագրի տեղակալը։ Գլխավորել է Մեծ Բրիտանիայում, այնուհետև ԱՄՆ–ում (Վաշինգտոն) «ՌԻԱ Նովոստիի» բյուրոն։ Աշխատել է «Իզվեստիա» թերթում, «Պրոֆիլ» ամսագրում։
Հիմնական լիազորություններն են` մեդիամենեջմենթ, ԶԼՄ–ների և դրանց կոնտենտային ստորաբաժանումների զարգացում։
Հետաքրքրությունների ոլորտները` ռուսական ներքին և արտաքին քաղաքականություն, միջազգային հարաբերություններ, տնտեսություն, օնլայն ինդուստրիայի միտումներ։
Միխայիլ Կոնրադ` օնլայն և նոր մեդիայի ոլորտում նախագծերի ղեկավար։
Իր կարիերան սկսել է 2008թ–ին RT հեռուստաալիքում, որտեղ անցել է թարգմանչից մինչև նոր մեդիայի ուղղությունների ղեկավարի ճանապարհը։ Նրա թիմի աշխատանքի շնորհիվ 2013թ–ին RT–ը դարձել է առաջին լրատվական հեռուստաալիքը, որը YouTube–ում հավաքել է միլիարդ դիտումներ և միլիոնավոր բաժանորդներ։
2013թ–ին Միխայիլը միացել է Euronews հեռուստաալիքի թիմին, որտեղ ղեկավարել է YouTube լրատվական և կրթական ցանցերի ալիքները 12 լեզուներով։
2013թ–ի դեկտեմբերին Euronews–ն առաջին տեղն է զբաղեցրել լրատվական գործընկերների շարքում` YouTube–ի լսարանն ընդգրկելու մասով։