
Արցախին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու իշխանություների դիրքորոշումը կեղծ օրակարգ է, քանի որ բանակցային գործընթաց երբևէ տեղի չի ունեցել։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Ըստ քաղաքագետի՝ վարչապետը պետք է պահպանի նախկինում Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություները, միևնույն ժամանակ ինչ-որ առիթ օգտագործելով՝ հայտարարի, որ Արցախում ստացել է նրանց անունից բանակցելու մանդատ։