ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, որոշ տեղերում առկա է մերկասառույց և մառախուղ
Advertisement 1000 x 90

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, որոշ տեղերում առկա է մերկասառույց և մառախուղ

Հանրապետությունում մարտի 21-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելիավտոճանապարհներ: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համարփակ է, իսկ մնացածի համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի է նաև Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Սյունիքի մարզի Գորիս, Սիսիանքաղաքներում, «Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղում է ձյուն: Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա էմերկասառույց և մառախուղ: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացվածտեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:



Նման նյութեր