
Սոցիալ-տնտեսական, բարոյական, ու քաղաքացիական զարթոնքի այս փոփոխություններն ունեն որոշ ընդհանրություններ ԽՍՀՄ փլուզման ու Հայաստանի անկախացման ժամանակաշրջանի հետ: Կրթությունը, ինչպես հասարակական կյանքի մյուս բոլոր ոլորտները փոխվել են այդ ժամանակ և փոխվելու են հիմա՝ հետհեղափոխական Հայաստանում:
Բայց այդ փոփոխությունների չափը, բովանդակությունն ու խորությունը քաղաքական համակարգը չի կարող որոշել: Ինչի՞ մասին պետք է լինի մեր կրթական համակարգը, ինչպե՞ս վերականգնել մանկավարժի դերը և որտեղի՞ց սկսել կրթական համակարգի բարեփոխումները: Մեր թարմ ուղեղով զրուցակիցը ԵՊՀ դոցենտ Սեյրան Սուվարյանն է: