Ամստերդամում կարգելվի զբոսաշրջիկներ տանել կարմիր լապտերների թաղամաս. news.am
Advertisement 1000 x 90

Ամստերդամում կարգելվի զբոսաշրջիկներ տանել կարմիր լապտերների թաղամաս. news.am

Ամստերդամի իշխանությունները խստացրել են միջոցառումների անցկացման կարգը քաղաքի կենտրոնում. նոր որոշումների համաձայն՝ Դե Վալեն շրջանը, որը հայտնի է որպես կարմիր լապտերների թաղամաս, այլևս չի կարող լինել զբոսաշրջիկների էքսկուրսիայի վայր, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով NOS հեռուստաալիքին։

Քաղաքապետարանի պաշտոնյաների կարծիքով՝ քաղաքի կենտրոնում զբոսաշրջիկների խմբերի բացակայությունը թույլ կտա այն ավելի հանգտավետ դարձնել։ Տեղի իշխանությունները նաև կարծում են, որ մեր օրերում սեքս արդյունաբերության աշխատակիցներին տեղին չէ դիտարկել որպես զբոսաշրջային արժեք։

news.am



Նման նյութեր