Մարմնի մոդիֆիկացիայի մասնագետները և պլաստիկ վիրաբույժները տարօրինակ շատ խնդրանքներ են լսել իրենց հաճախորդներից, բայց այս խնդրանքը կզարմացներ նրանցից շատերին. տղամարդը Ավստրալիայից գնացել է Շվեդիա, որպեսզի մարմնի մոդիֆիկացիայի մասնագետը կտրի նրա ականջի խեցիների ներքին հատվածը։
Ստոկհոլմի Calm Body Modification ստուդիայի ներկայացուցիչները սոցցանցերում տեղադրել են տարօրինակ վիրահատության արդյունքի լուսանկարները, որից հետո պացիենտի ականջներին, որի անունը չի նշվում, մեծ անցքեր են մնացել։
Պացիենտի ականջները լուսանկարներում բավական տարօրինակ տեսք ունեն։ Բայց, գուցե, դրանց տեսքը փոքր-ինչ փոփոխվի, հենց որ կարերը հանեն։
Ստուդիայի էջերի բաժանորդները բնավ միանշանակ չեն արձագանքել լուսանկարին։ Մեծամասնության արձագանքը բացասական էր կամ, առնվազն, հեգնական։ Բայց մի քանի մարդ, այնուամենայնիվ, գրել է, որ ականջները հետաքրքիր տեսք ունեն։