
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ փակ հանդիպում ունի։
Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Նրա խոսքով՝ քննարկվելու է հարկային օրենսգրքի փոփոխությունները։
Բագրատյանը նշեց՝ խմբակցությունը նախագծի հետ կապված ունի առաջարկներ, որոնք պետք է ներկայացնի ՊԵԿ նախագահին։