Կառավարությունն իր դռներն է բացել ԼԳԲՏ համայնքի առաջ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կառավարությունն իր դռներն է բացել ԼԳԲՏ համայնքի առաջ

Օրերս «Ընտանեկան բռնության մասին» օրենքի շուրջ քննարկում է տեղի ունեցել Սոցապ նախարարությունում: Փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպմանը ներկա են եղել Հայաստանում գործող մի շարք ՀԿ-ների ղեկավարներ ու ակտիվիստներ:

Նախարարության կայքում տեղադրված լուսանկարներից պարզ է դառնում, որ հանդիպմանը ներկա են եղել նաև ԼԳԲՏ ակտիվիստ, «Փինք Արմենիայի» գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանն ու ՀԿ-ի այլ անդամներ, որոնք ևս ԼԳԲՏ ակտիվիստներ են: Ի դեպ, նախարարությունում հայտնված սեռական փոքրամասնությունները մտերիմ հարաբերություններ ունեն նախարար Զարուհի Բաթոյանի հետ: Նշենք, որ օրեր առաջ էլ ԱԺ-ում «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության խորհրդի անդամ, ԼԳԲՏ քարոզիչ Լարա Ահարոնյանն էր ելույթ ունեցել՝ հայ կանանց համեմատելով լեսբիների և մարմնավաճառների հետ:

Կառավարությունն իր դռներն է բացել սեռական փոքրամասնությունների առաջ, ու սա այլևս անհերքելի է: 2018-ի ապրիլ-մայիսին տեղի ունեցած իրադարձություններից հետո նախ Հայաստան է գալիս հայտնի գեյ երաժիշտ Էլթոն Ջոնը և բարձր մակարդակով հանդիպումներ ունենում մեր երկրի ղեկավարների հետ, հետո ԿԳ նախարարն իր աշխատասենյակում ընդունում է գեյ մարմնավաճառ Կարաբինային, ապա ԼԳԲՏ ամենաակտիվ քարոզինչները հայտնվում են նախարարություններում ու ԱԺ-ում՝ մասնակցելով օրենքների քննարկումներին և պահաջելով հարգել իրենց իրավունքները:

Ի՞նչ է ստացվում. ՀՀ-ում ԼԳԲՏ համայնքն աննախադեպ արտոնություններ է ստացել 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձություններից հետո: Միասեռականության քարոզը լուրջ սպառնալիք է դարձել մեր հասարակության ու պետության և հատկապես ավանդական հայ ընտանիքի համար: Ու որքան էլ ներկայիս իշխանությունները վարչապետի մակարդակով հերքեն այս ամենը, միևնուն է, փաստերն ավելի խոսուն են, քան ներկայացված հերքումները:

Դեմ եմ միասեռականությանը



Նման նյութեր