ԱՄՆ Ալաբամա նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի (ANCA) ֆեյսբուքյան պաշտոնական էջը: Նշենք, որ Ալաբաման այսպիսով դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած 49-րդ ամերիկյան նահանգը:
Ներկայում ԱՄՆ նահանգներից միայն Միսիսիպին է, որ դեռևս չի ճանաչել 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը: Հիշեցնենք, որ օրերս Իտալիայի Լացիո մարզի մարզային խորհուրդը Մեծ Եղեռնի 104-րդ տարելիցին ընդառաջ միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը որպես պատմական իրողություն ընդունելու մասին բանաձևը։ Այսպիսով՝ Լացիոն դարձել է Իտալիայի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչած 136-րդ տարածքային ինքնակառավարման խորհուրդը։