«Կոմիտաս» երգչախմբի բարեգործական համերգը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Կոմիտաս» երգչախմբի բարեգործական համերգը

Ս.թ. նոյեմբերի 6-ին Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում տեղի ունեցավ 1964թ. ստեղծված Քարդիֆի Պոլիֆոնիկ երգչախմբի և Լոնդոնի Թեքեյան Խնամակալ մարմնի 3-ամյա «Կոմիտաս» երգչախմբի բացառիկ և երկար սպասված համերգը: Կազմակերպիչներն էին «Կոմիտաս» երգչախմբի նախագահ Վարդան Ուզունյանը,  գեղարվեստական ղեկավար և խմբավար Սիփան Օլահը, Քարդիֆի Պոլիֆոնիկ երգչախմբի պատասխանատուներից Մայք Փեփերը, գեղարվեստական ղեկավար և խմբավար Դեյվիդ Յանգը և Ուելսի եկեղեցական ծխական խորհրդի նախագահ Ջոն Թորոսյանը:

unnamed-1

Համերգի գաղափարը ճանաչողական, ուսուցողական, մշակույթների և լեզուների փոխանակման նպատակ ուներ. խորհրդանշում էր երկու ազգերի՝ հայերի և ուելսցիների, բարեկամությունը: Ձեռնարկը նաև կնպաստեր երգչախմբային երաժշտության, ինչպես նաև երկու ժողովուրդների մշակութային ժառանգության տարածմանը: Համերգն աննախադեպ էր, քանզի «Կոմիտասը» առաջին հայկական երգչախումբը դարձավ, որ ելույթով հանդես եկավ Քարդիֆում:

unnamed-3

Երաժշտական երեկոյին նեկա էին հոգևորականներ, քաղաքական գործիչներ, մտավորականներ, երաժիշտներ, նեկայացուցիչներ Լոնդոնի հայակական մշակութային միություններից, Քարդիֆի ջերմ և սիրալիր ուելսացի հանդիսատեսը, ինչպես նաև հայեր Բաթից, Թեթբըրիից, Փլիմըթից, Սոզբըրիից և Սուինդընից:

unnamed-4

Եվ սա դեռ ամենը չէր: Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի հայրապետական պատվիրակ և առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը արժանապատիվ Հայր Թորգոմ Տոնոյանի հետ կատարեցին հատուկ արարողություն, որի ընդացքում Հայր Սուրբի կատարմամբ հնչեց «Ի կոյս գերեզմանէն» միջնադարյան շարականը:

unnamed-6

unnamed

Համերգից և բարեգործական ընթրիքից հանգանակված հասույթը կազմակերպիչ Ջ. Թորոսյանի գլխավորությամբ ուղղվելու է Սիրյայի բարեգործական ֆոնդին՝ ևս մեկ հայ ընտանիք Սիրիայից Հայաստան տեղափոխելու նպատակով: