
ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կենտրոնական բանկի հետ մշակել ենք «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրում փոփոխության նախագիծ, համաձայն որի վարկի գործողության ընթացքում վարկառուի յուրաքանչյուր նոր երեխայի ծննդյան կամ որդեգրման դեպքում վարկի հետագա ժամանակահատվածի համար վարկի տոկոսը կնվազի 0,5 տոկոսով:
Օրինակ՝ երեք երեխա ունենալու դեպքում մարզերում հիփոթեքի տոկոսը կարող է կազմել ընդամենը 4 տոկոս»: