
Լրագրող, վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ղարաբաղյան բանակցությունների պատմության մասին իմ արխիվը շուրջ 2000 էջ է՝ կարգավորման առաջարկներ, ռեկոմենդացիաներ, հանձնարարականներ և այլն: Այդ արխիվի ավելի քան 95%-ը երբեք չի հրապարակվել: Այդ փաստաթղթերը գերազանցապես անգլերենով են: Մտածում եմ՝ մեկ-մեկ թարգմանեմ ու հրապարակեմ: Այս փաստաթուղթը, օրինակ, որ մի կտորն եմ միայն դնում, ուշագրավ է նրանով, որ Ադրբեջանը, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը հավասար կողմեր են համարվում… Մի հատ մի ալարեք օգտագործված բառապաշարը տեսեք էլի… Azerbaijan/Armenia/Nagorno Karabakh hereby reconfirms… կամ ՝ …by the leadership of Azerbaijan, Armenia and Nagorno Karabakh
1994 թվական, 12 նոյեմբեր