ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակի հետ կապված Ազգային անվտանգության ծառայությունը ստուգողական միջոցառումներ է իրականացնում: Այս մասին ՀՀ ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Գլխավոր դատախազի կողմից նշված նամակն ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն նաև Հատուկ քննչական ծառայություն: Մեր կողմից իրականացվում են համապատասխան ստուգողական միջոցառումներ, որի մասին դեռ չենք կարող բարձրաձայնել: Եթե կլինեն հիմնավորված փաստեր, ապա կտեղակացնենք»,- ասաց Արթուր Վանեցյանը:
Օրեր առաջ ՀՀ պաշպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը ծավալուն բաց նամակ է գրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ անդրադառնալով նաև ՀՀ երկրորդ նախագահի հեղինակած գրքում տեղ գտած իրադարձությունների նկարագրություններին: