«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ կառավարության նիստի ժամանակ Արթուր Ջավադյանը որպես գրավատների արտոնագրային վճարը մեծացնելու հիմնավորում նշել ա, թե ընդհանուր մոտ 5 տրիլիոն դրամ ակտիվ ունեցող 17 բանկերը X հարկ են մուծել, իսկ մոտ 4,5 մլրդ դրամ պորտֆել ունեցող 120 «լոմբարդներ» (գրավատներ) X-Y հարկ՝ ինչ վատն են գրավատները, այ այ այ։ Նույն տրամաբանությամբ կարելի ա ասել, որ եթե Երևան Սիթին խոշոր հարկատուների ցուցակում ա, ապա պետք ա Երևանի մանր խանութները փակել՝ անպետք բաներ են։ Նիկոլ Փաշինյանի հարցը, թե գրավատներն են գյուղացիների գույքը կորցնելու պատճառը որևէ հիմնավորում չի կարող ունենալ․Գրավատները չեն կարող գյուղատնտեսական վարկեր տրամադրել։ Գրավատների միջին տարեկան տոկոսադրույքը 65 տոկոս ա կազմում, ընդ որում, էդտեղ վարկավորվում են ամենառիսկային հատվածը, որոնց ռիսկն էնքան մեծ ա, որ բանկերն ու ՈՒՎԿ-ները ընդհանրապես չեն էլ վարկավորում։ Այ ունիվերսալ վարկային կազմակերպությունների հատվածը դուրս մնաց քննարկումից։ Իրականում հենց նրանք են 100+ տոկոսով վարկավորողները։ Ես դա անձամբ իմ փորձից եմ ասում, երբ մի հայտնի ՈՒՎԿ-ից 500.000 դրամ վարկ վերցրեցի ու մի ամիսուկես հետո փակեցի 750.000 դրամ (տոկոս+սպասարկման վճար+կանխիկացման վճար+տրամադրման վճար+շուտ մարելու տույժ+էլի այլ զրդուզիբիլ)։ Այ, վարկային կազմակերպությունները գյուղացիներին վարկեր տրամադրում են։ 2013-ին, երբ Արմավիրի մարզում ուժեղ կարկուտ էր եկել ու բերքը փչացրել, մենք գնացինք, շփվեցինք գյուղացիների հետ։ Գյուղերից մեկի տների մեծ մասը «Կամուրջ» ՈՒՎԿ-ինն էր արդեն (չնայած նախկին տերերը դեռ ապրում էին)։ Դե հիմա ասեք, որ էս արտոնագրային վճարների բարձրացման «հեղինակ»-ը ՈՒՎԿ-ների լոբբինգը չի…
Կցում եմ նաև «Varks.am» ՈՒՎԿ գործող պայմանագրերից մեկը՝ հիշեցնելով, որ կառավարության առաջարկության մեջ ՈՒՎԿ-ների համար նախատեսվում ա 6 անգամ մեծացում (500 հազարից- 3 մլն), ի տարբերություն փոքր ու մեծ գրավատների 60-ի (100 հազարից 6 մլն)։ Ի դեպ, փոքր գրավատների փակվելու դեպքում դրանց պորտֆելի ռիսկն էնքան մեծ ա, որ բանկերը նման հաճախորդներին չեն սպասարկելու, ՈՒՎԿ-ներից որոշները՝ գուցե։ Ու վերջում էլ ասեմ, որ հարցն ընդհանրապես Ջավադյանն ու Փաշինյանը չեն, այլ որ կառավարության նիստի ժամանակ հանրությանը մոլորության մեջ գցելու նպատակով կեղծ փաստարկներ են հնչում ու մեկը չկա, որ ոլորտին տիրապետի, ճշմարտությունն ասի»։