
Առանձնապես խոշոր չափերով խարդախության համար մեղադրվող Ալեքսանդր Ազատի Սարգսյանը Հայաստանի տարածքը լքել է ԱԱԾ իմացությամբ: Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակում Ալեքսանդր Սարգսյանը դիմել է Հայաստանից բացակայելու համար. պատճառը նրա առողջական խնդիրներն են: Քննչական դեպարտամենտի քննիչի որոշմամբ, որն ունի այդ իրավունքը, օրենքով թույլատրել է Ալեքսանդր Սարգսյանին լքել Հայաստանի տարածքը: Այո, Հայաստանի տարածքը նա լքել է մեր գիտությամբ և ստորագրություն է տվել, որ առաջին իսկ պահանջի դեպքում նա կժամանի Հայաստան: Այս պահին նման պահանջ չկա: Քննչականը մշտապես գտնվում է կապի մեջ նրա փաստաբանների հետ և հենց անհրաժեշտությունը լինի, անմիջապես կհրավիրեն: Կարծում եմ, որ որևէ խնդիր չի լինի»,- ասաց Ալեքսանդր Սարգսյանը: