
Տեսանյութում երևում է, որ Բոսնիա և Հերցեգովինա մեկնած ֆուտբոլիստների մեծ մասը քնել են ինքնաթիռում, ոմանք գիրք են կարդացել, մյուսներն էլ` նարդի խաղացել։
Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Սարաևո, որտեղ Եվրո-2020-ի ընտրական փուլում մրցելու է Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու հետ:
Տեսանյութում երևում է, որ Հենրիխ Մխիթարյանը քնած է, Յուրա Մովսիսյանը դիտում է «Սև ցուցակ» սերիալը, իսկ Ռոման Բերեզովսկին գիրք է կարդում։
Մեր թիմը հանգրվանել է Սարաևոյի «Ռադոն Պլազա» հյուրանոցում:
Մարտի 22-ին՝ տեղական ժամանակով ժամը 18;30-ին, Սարաևոյի «Գրբավիցա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը:
Նույն օրը՝ ժամը 19:00-ին՝ «Գրբավիցա» մարզադաշտում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար: