«Վերակենդանացող հին Հայաստանը սկսել է խժռել նորին». Ստեփան Դանիելյան
Advertisement 1000 x 90

«Վերակենդանացող հին Հայաստանը սկսել է խժռել նորին». Ստեփան Դանիելյան

Ստեփան Դանիելյանի հրապարակումը.

«Mes félicitations. Վերադարձ Հին Հայաստան

Իշխանափոխության ժամանակ հիմնական կարգախոսը «Նոր Հայաստանն» էր․ ենթադրվում էր, որ կերտվում է «Նոր Հայաստան» և «Հին Հայաստանն» իր կլանային պայքարով, անարդարություններով, ընտրակեղծիքներով, իշխանական լծակները հարստացման համար օգտագործումով մնում է ետևում։ Այսինքն «Նոր Հայաստան»- Նոր Հարաբերություններ։

«Նոր Հայաստանը» կոնկրետ բովանդակությամբ չէր լցվել, այն ընդամենը հնի մերժումն էր և ենթադրվում էր, որ ժամանակի ընթացքում բովանդակությամբ կլցվի։

Պատահական չէր, որ «հեղափոխությունն» այդպես էլ հռչակագիր չունեցավ։ Դա նույն է, որ երեխա ծնվի ու այդպես էլ ծննդական, անուն, ազգանուն չունենա։ Հեղափոխության հռչակագիր չհայտնվեց, որովհետև այնտեղ գրելու բան չկար, այն ընդամենը մերժում էր։

Մերժումն արդեն իսկ որոշակի առաջընթաց էր, սակայն այդ առաջընթացը կանգնեց ու սկսեց հետընթաց ապրել, որովհետև «հեղափոխության» անկյունաքարում դրվեց «Մարտի 1»-ի գործը։ Դա Հին Հայաստանի ողբերգական հանգրվաններից մեկն էր ու 1996-ի ընտրակեղծիքների հետևանքով ժողովրդական ընդվզման օրգանական շարունակությունը։

1996-ի արդյունքով հայակական քաղաքական դասը պառակտվեց ու հետագայում սկսվեցին վերադասավորումները։ 2008-ին պառակտված մի հատվածի ռեվանշի փորձն էր մյուս հատվածի նկատմամբ։ Պարզ է, անարդարությունները ծնում են նոր անարդարություններ, որոնց ընթացքը դժվար է կանգնեցնել։ «Հեղափոխությունը» կարծես թե այդ ընթացքը պետք է կանգնեցներ, սակայն «Մարտի 1»-ի գործը Հին Հայաստանի հին վեճի վերակենդանացրեց ու «հին» դերակատարներն իրենց հին հաշիվներով դարձան այսօրվա հերոսներն ու դիսկուրս թելադրողները, իսկ «հեղափոխականները» ասելիք չունեն, նրանք երկրորդ պլան են մղվել։

Վերակենդանացող Հին Հայաստանը սկսել է խժռել Նորին ու գնալով այդ ծուղակն ավելի անանցանելի է դառնում»:



Նման նյութեր