
Ռուբեն Շուխյանի հրապարակումը.
«Պատմությունը վկայում է, որ Սևանա կղզու ներկայումս կանգուն երկու եկեղեցիները՝ Սուրբ Առաքելոցը և Սուրբ Աստվածամայրը, 874 թվականին հիմնադրել է Աշոտ Բագրատունի Հայոց թագավորի կրտսեր դուստրը, Սյունյաց Վասակ Գաբուռ իշխանի կինը՝ իշխանուհի Մարիամ Բագրատունին, ով ուխտել էր Հայաստանում 30 եկեղեցի կառուցել իր վաղամեռիկ ամուսնու հիշատակին: Սևանավանքի Աստվածամայր եկեղեցուն կից եղել է գավիթ, որը քանդվել է 1930-ականների սկզբին: Գավիթի սյուները պսակված են եղել միջնադարյան կիրառական արվեստի արժեքավոր նմուշներ հանդիսացող փայտե քանդակազարդ խոյակներով, որոնք այժմ պահվում են Հայաստանի Պատմության թանգարանում և Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժում։ Ենթադրվում է, որ խոյակները բերված և տեղադրված են եղել եկեղեցու գավիթում որևէ պալատական շինությունից»։