Չինաստանի քիմիական գործարանում պայթյունի հետևանքով վնասվել է 2800 բնակելի տուն
Advertisement 1000 x 90

Չինաստանի քիմիական գործարանում պայթյունի հետևանքով վնասվել է 2800 բնակելի տուն

Չինաստանի Ցզյանսու նահանգի քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի վնասներ են կրել ավելի քան 2800 բնակելի տներ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հիմնականում կոտրվել են պատուհանների ապակիներն ու դռները: Վնասված 89 տուն ենթակա չէ վերականգնման:

Տեղի իշխանությունները հայտնել են, որ տուժածներին փոխհատուցում է վճարվելու կամ տրամադրվելու են այլ տներ ուրիշ շրջանում:

Պայթյունը տեղի էր ունեցել մարտի 21-ին: Այս պահի տվյալներով՝ մահացել է 64 մարդ, 617-ը` վիրավորվել են:

Ներկայում բժիշկների վերահսկողության տակ շարունակում է մնալ 143 մարդ, որոնցից 94-ը ծանր և կրիտիկական վիճակում են: Եվս 28-ը համարվում են անհետ կորած:



Նման նյութեր