Ինչով են վտանգավոր միկրոալիքային վառարանները
Advertisement 1000 x 90

Ինչով են վտանգավոր միկրոալիքային վառարանները

Մեծ Բրիտանիայից փորձագետները պատմել են իրական վտանգների մասին, որ ներկայացնում են միկրոալիքային վառարանները:

Նախ անհրաժեշտ է հստակորեն պատկերացնել, որ միկրոալիքային վառարանները շուրջը ճառագայթում են ստեղծում: Տեսականորեն նրանք դա չպետք է անեն, որովհետև նրանց մեջ գոյություն ունի հատուկ մետաղական ցանց, բայց տասնյակ ամենատարածված վառարանների հետազոտությունները ցույց են տվել, որ արտահոսք տեղի է ունենում:

Միկրոալիքային վառարանը նվազեցնում է ուտելիքի սննդային արժեքը: Մթերքներում պարունակվող ֆերմենտները ենթարկվում են ճառագայթման, նշանակում է` մենք ստանում ենք սննդանյութերի մի մասն այն, որոնք մեր օրգանիզմում կհայտնվեին առանց միկրոալիքայինի:

Հետաքրքիր է, որ միկրոալիքային վառարաններում օգտագործվող ճառագայթումն իրականում ստեղծված է ջուր տաքացնելու համար: Մեր օրգանիզմը մեծ մասամբ ջրից է կազմված, այդ պատճառով մենք բնականորեն կլանում ենք այդ ճառագայթումը:  Գիտության մեջ հակասական կարծիքներ գոյություն ունեն այն հետևանքների մասին, որոնց հանգեցնում է միկրոալիքային վառարանների արձակած ճառագայթումը: Բայց գործնականում բոլոր գիտնականները համամիտ են, որ այն կարող է կատարակտ առաջացնել, ինչը 40 տարեկանից մեծ մարդկանց մոտ տեսողության խնդիրների ամենատարածված պատճառն է:

Միկրոալիքային վառարանների քաղցկեղ առաջացնելու վտանգի մասին միասնական կարծիք չկա: Արժե նշել, որ միկրոալիքայիններում պատրաստված շատ ուտեստներում քաղցկեղածիններ են պարունակվում: Շատ պլաստմասե տարաներ վառարաններում տաքացվելու դեպքում քաղցկեղածինների արտահոսք են առաջացնում: Վերջապես, միկրոալիքային վառարանում վերամշակման համար նախատեսված սնունդը հատուկ քիմիական բաղադրիչներ է պարունակում (պոլիէթիլեն-տերեֆտալատներ, բենզոլ, տոլուոլ և քսիլոլ), որոնք նպաստում են այդ գործընթացին: Իսկ դրանք բոլորը քաղցկեղի հետ են կապված:

Շվեյցարիայում կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ կանոնավոր կերպով միկրոալիքային վառարանի սնունդ օգտագործողները բախվում են արյան կարմիր բջիջների անկման և արյան սպիտակ բջիջների, ինչպես նաև խոլեստերինի աճի հետ:

Ամեն դեպքում, եթե միկրոալիքային վառարանում ինչ-որ բան եք պատրաստում, ավելի լավ է հեռանալ խոհանոցից և այնտեղից հեռացնել երեխաներին: