Հոգեբան Միխայիլ Լիտվակը, խորանալով մարդկային հարաբերությունների ու զգացմունքների ոլորտներում, հանգեց հոգեբանական այկիդոյի մեթոդին։ Սա այն եղանակն է, որը մեզ կարող է օգնել՝ սովորել դիմադրել առօրյա տաղտուկին։ Այս սկզբունքի հիմնական նպատակը մարդկանցից ու ինքներդ ձեզնից գլուխ հանելն է։
Այս 20 հետաքրքիր կենսական խորհուրդները կօգնեն կողմնորոշվել կյանքում։
- Ոչ ոք ոչ մեկի չի լքում, պարզապես ինչ-որ մեկն առաջ է գնում։ Նա, ով հետ է մնացել, համարում է, որ իրեն լքել են։
- Կրծիր գիտության գրանիտը, եթե շատ ես ուզում ինչ-որ բան կրծել, այլ ոչ թե մերձավորիդ կոկորդը։
- Դեպրեսիան հենց նրա համար է մարդուն տրված, որ մտածի իր մասին։
- Եթե մարդն ինքն իր մասին ոչ մի լավ բան չի կարող ասել, բայց ուզում է ասել, նա սկսում է վատաբանել ուրիշներին։
- Եթե դուք ձեր մասին լավ կարծիք ունեք, ձեր ինչի՞ն է պետք, որ էլի ինչ-որ մեկը ձեր մասին լավը մտածի։
- Արա, ինչ ուզում ես, ու թույլտվություն մի հարցրու։ Հանկարծ կմերժեն։
- Ավելի լավ է լավ գրքի հետ շփվես, քան դատարկ մարդու հետ։
- Սիրելու և միայնությունը լավ տանելու ունակությունը հոգեկան հասունության ցուցիչ է։ Լավագույն բաները մենք անում ենք միայնության մեջ գտնվելիս։
- Ես չգիտեմ դեպի հաջողություն տանող ճանապարհը, սակայն ես գիտեմ դեպի անհաջողություն տանող ճանապարհը. Դա բոլորին դուր գալու ցանկությունն է։
- Չկա տղամարդկային կամ կանացի տրամաբանություն, կա գրագետ դատելու կարողություն կամ անկարողություն։
- Ուզո՞ւմ ես ճանաչել քո գլխավոր թշնամուն։ Նայիր հայելու մեջ։ Դու նրանից գլուխ հանիր, մնացածն իրենք կցրվեն։
- Ընկերների հետ շփվելը հաճելի է, իսկ թշնամիների հետ՝ օգտակար։
- Հարաբերությունները խզելու ու աշխատանքից ազատվելու միայն մեկ հարգելի պատճառ կա՝ ստեղծված իրավիճակում անձնական աճի անհնարինությունը։
- Ոչ հասուն մարդը հաճախ գիտի, բայց չի կարողանում։ Հասունը ոչ միայն գիտի, այլև կարողանում է։ Դրա համար էլ ոչ հասուն անձնավորությունը քննադատում է, իսկ հասունն անում է։
- Կիսվիր միայն ուրախությամբ և՛ ընկերների, և՛ թշնամիների հետ։ Ընկերը կուրախանա, թշնամին կվշտանա։
- Մի ընկիր երջանկության հետևից, այլ գտիր այն տեղը, ուր նա ապրում է։ Եվ երջանկությունն ինքը քեզ կգտնի։ Կարող եմ հուշել այն վայրը, ուր ապրում է քո երջանկությունը. Դա դու ինքդ ես։ Իսկ դեպի երջանկություն ընկած ճանապարհը քո բոլոր ունակությունների առավելագույն զարգացումն է։
- Երջանկությունը ճիշտ կազմակերպված գործունեության կողմնակի էֆեկտն է։
- Եթե ուզում ես ինչ-որ մեկի ինչ-որ բան ապացուցել, նշանակում է, դու ապրում ես հանուն այն բանի, ում դու դա ուզում ես ապացուցել։ Եթե դու ապրում ես ինքդ քեզ համար, ուրեմն անհրաժեշտություն չկա որևէ մեկի որևէ բան ապացուցել։
- Նևրոզներն արմատներ են ձգում միայն այն ոլորտներում, որոնք մարդու համար կարևոր են՝ տուն և աշխատանք։
- Երազանքները մեր ունակությունների ձայներն են։ Օրինակ, ես չեմ երազում երգել օպերայում։ Ոչ ձայն կա, ոչ շշուկ։ Իսկ եթե երազեի, ապա հետևաբար՝ այդ երազանքը կջերմացնեին իմ ունակությունները։ Հետևաբար՝ կփորձեի օպերա ընկնել։ Պարզապես պետք է մտածել, թե այդ երազանքն ինչպես իրականացնել։ Այստեղ գլխավորը չշտապելն է. այդ ժամանակ բավականին արագ կլինի։ Լավ է, երբ մարդը կարող է իր մասին ասել հետևյալը. «Ես զբաղված եմ նրանով, որ փորձում եմ իրականացնել իմ երազանքները»։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը