Որոնում նկարներով. WhatsApp-ը գործարկում է երկար սպասված հնարավորություն (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Որոնում նկարներով. WhatsApp-ը գործարկում է երկար սպասված հնարավորություն

Հավելվածի հեղինակներն արդեն աշխատում են այս գործառույթի վրա: Այն պետք է մոտ ապագայում հասանելի դառնա բոլոր օգտատերերի համար:

Շուտով WhatsApp-ի միջոցով հնարավոր կլինի գտնել ուղարկված նկարներ: Գործառույթը թույլ է տալու համացանցում  անմիջապես որոնել ձեր նամակագրության մեջ ուղարկված կամ ստացած պատկերները: Եթե ընտրեք «Image Search» հրամանը, WhatsApp-ը ձեզ կհուշի այն բեռնել Google-ում:

Մեսինջերն օգտագործում է API Google-ը՝ նույն, կամ նմանատիպ լուսանկարները գտնելու համար: Լուսանկարը Google-ում բեռնելուց հետո, WhatsApp-ը կբացի բրաուզերը, որպեսզի ցուցադրի որոնման արդյունքները: Այս միջոցով հնարավոր կլինի հասկանալ, թե ում է պատկանում նկարը, և մոտավորապես երբ է այն արված:

Դեռևս հայտնի չէ, թե երբ կգործարկվի այս հնարավորությունը, բայց փորձարկումը մոտենում է ավարտին:

Այս հնարավորության միջոցով հնարավոր կլինի նաև բացահայտել ֆեյքերին և բարձրացնել ինտերնետ անվտանգության որակը:

Սիրարփի Աղաբաբյան