
Թվում է, թե ընկերությունը որոշել է նոր լուծումներ գտնել իր սմարթֆոնների համար: Վերջերս ընկերությունը ներկայացրեց իր ծալվող սմարթֆոնը՝ Huawei Mate X-ը, և համացանցում արդեն լուրեր են պտտվում երկու դիսփլեյներով սմարթֆոնի մասին:
Նոր արտոնագրի համաձայն՝ սմարթֆոնը հագեցած կլինի լրացուցիչ դիսփլեյով: Վերևում տեղակայված կլինի եռակողմ հիմնական ֆոտոխցիկի մոդուլը: Բացի այդ, սարքը, հավանաբար, կստանա Periscope zoom տեխնոլոգիայի աջակցությունը, ինչպես P30-ը:
Տեսախցիկի մոդուլի տակ գտնվում է մինի դիսփլեյը, որը կարող է օգտակար լինել, օրինակ՝ սելֆիներ անելու կամ օգտակար ինֆորմացիա ցուցադրելու համար: Երկրորդ դիսփլեյի առկայությունը թույլ կտա արտադրողին ազատվել դիմային տեսախցիկից և էկրանը դարձնել ամբողջությամբ դատարկ:
Սիրարփի Աղաբաբյան