
Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ արդեն պատրաստ է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի Anna Hakobyan պաշտոնական էջը` annahakobyan.am, որը կսկսի գործել մարտի 26-ից: Այս պահին ընթանում են նախապատրաստական վերջին աշխատանքները: Կայքէջի պատրաստման գաղափարը Sevuni &Tevian ընկերությանն է: Կայքէջը պատրաստվել է անվճար»: