Երևան-Մեղրի ճանապարհին քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ մեքենայով նետվելով ձորը
Advertisement 1000 x 90

Երևան-Մեղրի ճանապարհին քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ մեքենայով նետվելով ձորը

Մարտի 24-ին, ժամը 16:20-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի մոտակայքում քաղաքացի Ա. Ա-ն փորձում է ինքնասպանություն գործել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 80-րդ կմ-ին Ա. Ա-ն (ծնված 1967թ.) փորձում էր ինքնասպանություն գործել՝ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով նետվելով Տիգրանաշեն գյուղին հարակից ձորը:

Փրկարարները Զոդի-Բանավան թաղամասի բնակչին ցուցաբերել են հոգեբանական աջակցություն, տեղափոխել անվտանգ տարածք և հանձնել ոստիկանության Վեդու բաժնի աշխատակիցներին: