Հովհաննես Ավետիսյանի հրապարակումը.
«Նույնիսկ ՄԱԿ-ն է կանխատեսում, որ Հայաստանի բնակչությունը մինչև 2100 թիվ ևս 41%-ով նվազելու է, իսկ ԻՔ պատգամավորը անցած օրը հետս վիճում էր, թե իմ ներկայացրած թվերը (ԱՎԾ պաշտոնական) էական չեն ու հակադրվում էր, որ ասում էի թե սա հարկային բազայի և ցանկացած քաղաքականության հիմքը պետք է լինի:
Ի՞նչ ասես…մարդիկ իրենց քթից էն կողմ չեն տեսնում: Եվ հետևաբար չեն էլ կարևորելու սա և չեն էլ զբաղվելու այս աղետով: Սա աղետ է, որ դեմն առնել է պետք: Եվ միակ տարբերակը մարդակենտրոն պետություն կառուցելն է, իսկ ներկա քաղաքականությունները սա չեն ապահովում»: