«Աստված օրհնի Հայաստանը». Էլթոն Ջոնը նշում է 72-ամյակը (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Աստված օրհնի Հայաստանը». Էլթոն Ջոնը նշում է 72-ամյակը

Բրիտանացի հայտնի երաժիշտ Էլթոն Ջոնն այսօր՝ մարտի 25-ին, նշում է ծննդյան 72-րդ տարեդարձը: Իր կարիերայի 50-ից ավել տարիների ընթացքում Ջոնը վաճառել է ավելի, քան 250 միլիոն ձայնասկավառակ, նրա 52 սինգլները բրիտանական TOP 40 հիթ-շքերթում են ընդգրկված եղել:

Էլթոն Ջոնը 70-ականների ամենաազդեցիկ երաժիշտներից էր. նրա ալբոմներից 7-ը Billboard 200-ի առաջատար հորիզոնականներում են եղել:

2018 թ-ին աշխարհահռչակ երաժիշտը պատվեց Հայաստանին՝ իր այցով: Երգիչը Հայաստան էր ժամանել ամերիկյան Starkey ընկերության բարեգործական ծրագրի շրջանակում, որը զբաղվում է լսողական սարքերի արտադրությամբ: Երկրպագուներն, իհարկե, հույս ունեին, որ Ջոնը նաև ելույթ կունենա համերգային ծրագրով, սակայն երաժիշտի գրաֆիկը շատ խիտ էր: Մի քանի օր հայկական օդը շնչելուց հետո՝ երգիչը խոստովանեց. «Հայաստանը ֆանտաստիկ է» և մեկնեց այստեղից՝ վերադառնալու հույսով:

Մինչ երաժիշտի երևանյան սպասված համերգն իրականություն կդառնա՝ մենք վերհիշել ենք նրա ամենահայտնի ստեղծագործություններց մի քանիսը, որոնք առաջարկում ենք ձեր ուշադրությանը:

Ամբողջությամբ՝ style.news.am