
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից կրկին տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Այս մասին հայտնեցին Քրեակատարողական վարչության հանրային կապերի ծառայությունից:
«Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է հիվանդանոց»,- ասացին Քրեակատարողական վարչության հանրային կապերի ծառայությունից:
Ծառայությունից նաև նշեցին, որ Մանվել Գրիգորյանի հիվանդանոց տեղափոխման պատճառը առողջության վատթարացումը չէ:
Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը լրատվամիջոցներին հայտել է, որ Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ։