Նավ: Ձեր գլխավոր արժանիքը նպատակներին հասնելու համար կենտրոնանալու կարողությունն է: Երբ ձեր առջև նպատակ եք դնում, կանգ չեք առնում, քանի դեռ չեք հասել դրան: Մյուս բոլոր գործերը մի կողմ եք թողնում:
Ինքնավստահ եք, ինքնաբավ: Ամեն բանի վերաբերյալ ունեք սեփական կարծիքը, կախված չեք մյուսների կարծիքից: Սա վկայում է այն մասին, որ ուժեղ մարդ եք, բայց զգույշ եղեք. մի վերածվեք եսասեր ու չմտածող մարդու:
Օդում սավառնող փուչիկներ: Շփման կարիք ունեք, լի եք էներգիայով, կարողանում եք ուրախանալ երեխայի նման: Ձեր էնտուզիազմը հիացնում է մարդկանց: Ցանկացած միջավայրի հոգին եք, բոլորը ցանկանում են ձեր իրենց կողքին տեսնել:
Ձեզ դուր է գալիս արկածներ որոնել: Մշտապես շարժման մեջ եք, լի նոր տպավորություններով, նոր հարաբերություններ եք կառուցում:
Առագաստներ: Լրջորեն կապված եք ընտանիքին: Ընտանիքը չափազանց կարևոր է ձեզ համար, սիրում եք ազատ ժամանակն ընտանիքի հետ անցկացնել: Զուգընկերը ձեզ համար յուրահատուկ պիտի լինի, կարողանա սիրել ձեզ և պաշտպանել հարաբերությունները:
Պաշտում եք հարազատներին: Վաղուց եք հասկացել, որ կյանքն առանց շփման ուրախության անօգուտ է: Ձեզ համար չկա ավելի կարևոր բան, քան իմանալ, որ ընտանիքի բոլոր անդամներն առողջ են և երջանիկ: Ձեզ չճանաչող մարդիկ կարող են կարծել, թե սառն եք, օտարված, անտարբեր:
Ամպեր: Կարելի է նախանձել ձեր դիմացկունությանը: Կարևոր չէ՝ ինչ խնդիր է սպասվում ձեզ, ինչ խոչընդոտ է հանդիպում ձեր ճանապարհին. ոչինչ չի կարող կանգնեցնել ձեզ: Բոլոր իրավիճակները, խոչընդոտներն ու խնդիրները ձեզ ավելի խելամիտ, ուժեղ և փորձառու են դարձնում: Հաճախ եք բարդ խնդիրներ որոնում՝ շարունակելու համար առաջ շարժվել:
Մերժումները չեն կոտրում ձեզ: Ահա թե ինչու եք այդքան հաջողակ և հարգված մասնագիտական շրջանակներում: Գիտեք, որ միշտ կարող եք հույս դնել միայն ձեզ և սեփական ուժերի վրա: Մարդիկ գնահատում են ձեր խորը գիտելիքներն ու տրամաբանությունը:
Ծով: Մարդկանց մեջ միայն լավագույնն եք տեսնում: Նույնիսկ, երբ ձեր բարությանն անշնորհակալությամբ են պատասխանում, չեք կորցնում հավատը մարդկության հանդեպ: Անվտանգության ու վստահության միջավայր եք ստեղծում:
Մարդկանց հաճելի է ժամանակ անցկացնել ձեզ հետ: Միշտ պատրաստ եք օգնել, ինքնազոհողության գնալ, ընկերասեր եք: Ցավոք, սա նաև նշանակում է, որ մարդիկ փորձում են օգտագործել ձեզ: Դավաճանությունը չեք ներում, չեք մոռանում, թույլ չեք տալիս նման իրավիճակի կրկնություն ապագայում:
Նյութը gornissa.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը