«Զվարթնոցում» ցնծությամբ դիմավորեցին օլիմպիականներին
Advertisement 1000 x 90

«Զվարթնոցում» ցնծությամբ դիմավորեցին օլիմպիականներին

Ռիո-2016-ում Հայաստանի օլիմպիական թիմի հիմնական մասն այս գիշեր Ռիո դե Ժանեյրո – Դոհա – Երևան չվերթով վերադարձավ տուն:

Ծանրամարտի կանանց օլիմպիական թիմից հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի հետ Հայաստան վերադարձան Ռիո-2016-ում 5-րդ տեղ զբաղեցրած Նազիկ Ավդալյանը և 10-րդ տեղ զբաղեցրած Սոնա Պողոսյանը: Տղամարդկանց թիմից մարզիչ Վիգեն Խաչատրյանի հետ ժամանեցին Անդրանիկ Կարապետյանը, Ռուբեն Ալեքսանյանը:  Մարմնամարզիկների մարզիչներ Հակոբ Սերոբյանի և Սոս Սարգսյանի հետ ժամանեցին Հարություն Մերդինյանը և Արթուր Դավթյանը:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ուղեկցությամբ Հայաստան վերադարձան Վլադիմիր Մարգարյանը և Արթուր Հովհաննիսյանը: Իսկ Ռիո-2016-ի օլիմպիական աթլետները՝ Լևոն Աղասյանը, Ամալյա Շառոյանը, Լիլիթ Հարությունյանը, Դիանա Խուբեսերյանը, Գոռ Ներկարարյան և Գայանե Չիլոյանը Երևան ժամանեցին Ռոբերտ Էմմիյանի գլխավորությամբ:

Հայ օլիմպիականներին օդանավակայանում դիմավորելու էին եկել մարզիկների ծնողները, հարազատները, ընկերները: Նույնիսկ օլիմպիականների ժամանման հետ համընկած այլ չվերթով ժամանողների դիմավորողները սպասում էին հայ մարզիկներին: Մարզասերները մեծ ցնծությամբ դիմավորեցին Նազիկ Ավդալյանին. Եվրոպայի և աշխարհի չեմպիոնի գալն իսկական տոնի վերածվեց ժամանման սրահում հավաքվածների համար:

pizap.com14716925627811

Լւսանկարները՝ news.am/sport