Բերքաբերի արքայանարինջը Լոնդոնը բարձր գնահատեց. vnews.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Բերքաբերի արքայանարինջը Լոնդոնը բարձր գնահատեց. vnews.am

…Ջողազի ջրամբարի հարևանությամբ գտնվող այգին խաղաղություն է քարոզում, այնտեղ ցուցանակին գրված է «Խաղաղության այգի», իսկ ջրամբարի հակառակ ափին ադրբեջանական գյուղն է։

Այգուց կարելի է տեսնել, թե ջրի հակառակ ափին, օրինակ` ի՞նչ են անում ադրբեջանական գյուղում․ ափն այնքան մոտ է, որ կարելի է նույնիսկ հանգիստ հաղորդակցվել հակառակորդի հողին ապրող բնակիչների հետ։

Վերջերս Լոնդոնում կայացած ցուցահանդեսի ժամանակ Բերքաբերի արքայանարնջի չիրը ճանաչվել է որպես օրգանիկ մթերք։ VNews.am-ի հետ զրույցում Արա Խուդավերդյանն ասաց․ «Մեր արտադրանքով շատ հետաքրքրվեցին, Լոնդոնում քննարկումներ ենք ունեցել, որոնց արդյունքում արդեն պատվերներ կան։ Քանի որ ունենք օրգանիկ մթերքի սերտիֆիկատ, կարող ենք մեր արտադրանքն աշխարհին ավելի ճանաչելի դարձնել, որտեղից էլ պատվիրեն, կարող ենք ուղարկել»։

Արա Խուդավերդյանն ասաց, որ Լոնդոնում ստացած սերտիֆիկատով կարող է մթերքը արտահանել ցանկացած երկիր, բացի Ռուսաստանից։ Մեր հարցին, թե ինչու՞ Ռուսաստան չեն կարող արտահանել չիրը, Արան ասաց, որ այնտեղ պայմաններն այլ են։

Ամբողջությամբ՝ vnews.am