«Ի վերջո, նրանք, պայքարի ելած ժողովրդին օգտագործելով, կարողացան հաղթել ու էս տարիների ընթացքում միլիարդատերերի գրպանից մեծ փողեր հոսեցին միլիոնատերերի գրպանները»
Advertisement 1000 x 90

«Ի վերջո, նրանք, պայքարի ելած ժողովրդին օգտագործելով, կարողացան հաղթել ու էս տարիների ընթացքում միլիարդատերերի գրպանից մեծ փողեր հոսեցին միլիոնատերերի գրպանները»

Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «6 երկարուձիգ տարիների հեռվից երևում ա, որ ուկրաինական «Մայդանում», ժողովրդի արդար ցասման դրսևորմանը զուգահեռ, ուկրաինական միլիոնատերերը անհաշտ պայքար էին մղում ուկրաինական միլիարդատերերի դեմ։ Ի վերջո, նրանք, պայքարի ելած ժողովրդին օգտագործելով, կարողացան հաղթել ու էս տարիների ընթացքում միլիարդատերերի գրպանից մեծ փողեր հոսեցին միլիոնատերերի գրպանները։

Մարտի 31-ին անցկացվող նախագահական ընտրությունների միջոցով էդ փակ ցիկլից ազատվելու շանս կա, բայց եթե դա էլ չօգտագործվեց, ապա կարելի ա խիստ կասկածի տակ դնել թեկուզ սեփական սխալների վրա սովորելու ուկրաինական ժողովրդի հավաքական ունակությունը։

Դեռ 2013-2014-ի պրոցեսների ժամանակ ակնհայտ էր, որ քաղաքական առումով նրանք դեռ բավական ճանապարհ ունեն անցնելու մինչև հասնեն իրերն իրենց անունով կոչելու ու խնդիրները ճիշտ ձևակերպելու հարցում։ Մարտի 31-ը նրանց համար կարող ա շրջադարձային լինել։ Մենք էլ փորձենք հետևել ու ուրիշների (նմանների) փորձից դասեր քաղել»։

6 երկարուձիգ տարիների հեռվից երևում ա, որ ուկրաինական «Մայդանում», ժողովրդի արդար ցասման դրսևորմանը զուգահեռ,…

Gepostet von Suren Sahakyan am Montag, 25. März 2019



Նման նյութեր