Բրիտանացի Դևիդ Ռոուզն աղբանոցում, որտեղ նա աշխատում է արդեն 15 տարի, գտել է ցիլինդր, սիգար և ծխախոտատուփ, որոնք պատկանել են Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլին: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:
Ռոուզը գտել է նաև քաղաքական գործչի կողմից ստորագրված լուսանկար և Չերչիլի անձնական խոհարարուհու 200 նամակները, որոնք նա ամեն օր գրել է իր որդուն: Դրանցում կինը պատմել է վարչապետի առօրյա կյանքի մասին:
Իր գտածոյի մասին Ռոուզը պատմել է BBC հեռուստաալիքի ծրագրի եթերում, որտեղ փորձագետները գնահատում են իրենց ներկայացված անտիկվարիատի արժեքը: Նրանք հավաստել են գտնված իրերի իսկությունը՝ դրանք գնահատելով 10 հազար ֆունտ ստեռլինգ:
Ուինսթոն Չերչիլը Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնն զբաղեցրել է 1940-ից մինչև 1945 թվականը, իսկ այնուհետև 1951-ից մինչև 1955 թվականը: Նա Պահպանողական կուսակցության անդամ էր: